Նրբահամ և անասելի համեղ ձուկ՝ սերուցքային սոուսով. երնևէ տանը այսքան համեղ չեք պատրաստել

Սերուցքային սոուսով սաղմոն

Բաղադրիչները
400 գ սաղմոն
ձիրայուղ
15 գ կարագ
1/2 հատ սոխ
200 գ սերուցք
30 գ պարմեզան պանիր
40 գ սպանախ
կիտրոն
աղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սաղմոնի կտրոները համեմել աղով:

Տապակել ձիթայուղի մեջ մինչև մի փոքր կարմրի:

Սոխը մանր կտրատել:

Սաղմոնները կրակից հանել, ձիթայուղին ավելացնել կարագը և սոխը:

Տապակելու ընթացքում ացելացնել աղը և սև պղպեղը:

Ավելացնել սերուցքը:

Սպանախը մանր կտրատել, և ավելացնել սերուցքին:

Ավելացնել քերած պարմեզան պանիրը:

Լավ խառնելուց հետո, տապակված սաղմոնները եփել սոուսի մեջ:

Ավելացնել կտրատված կիտրոնները:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում