Աղցան Ացեցիլի
Բաղադրությունը
400 գ ծխեցված հավի կրծքամիս
700 գ սմբուկ
500 գ քաղցր պղպեղ
150 գ սոխ
120 գ ընկույզ
2 թեյի գդալ աջիկա
40 գ համեմ
4 ատամիկ սխտոր
5 ճաշի գդալ խաղողի քացախ
2 թեյի գդալ խմելի-սունելի
թարմ չիլլի պղպեղ
նռան հատիկներ
աղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը և պղպեղը եփել 200 աստիճան տաքությամբ ջեռոցում 30-35 րոպե։
Սոխը կիսալուսնաձև կտրատել։
Ավելացնել աջիկան և քացախը, լավ խառնել։
Հավի կրծքամիսը ձեռքով մանրացնել։
Ավելացնել մանր կտրատված չիլլի պղպեղը։
Ընկույզը լավ մանրացնել։
Ավելացնել մանր կտրատված համեմը։
Եփված պղպեղը և սմբուկը մաքրել։
Պղպեղը մանր կտրատել։
Սմբուկը ձեռքով մանրացնել։
Ավելացնել խմելի- սունելին, սխտորը, և լավ խառնել։
Ձևավորել նռան հատիկներով։
Բարի ախորժակ։
Պատրաստում ենք սիրով։