Թագավորական սմբուկով ռոլլեր, որի միջուկը կհալվի բերանում. անփոխարինելի նախուտեստ ամենօրյա սեղաննդերին

Սմբուկով ռոլլեր

Բաղադրությունը
2 հատ սմբուկ
100 գ պանիր
3 հատ ձու
1 ատամիկ սխտոր
Սամիթ
Մաղադանոս
Ռեհան
2 ճաշի գդալ մայոնեզ
աղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սմբուկը բարակ շերտերով կտրատել, շերտերի վրա աղ ցանել, դնել մի կողմ:

Պանիրը անցկացնել քերիչով:

Կանաչիները մանր կտրատել:

Խաշած ձուն պատառաքաղով մանրացնել:

Բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մայոնեզը և սխտորը, լավ խառնել:

Սմբուկները չորացնել անձեռոցիկով, և տապակել բուսայուղի մեջ:

Տապակած սմբուկների մեջ քսել միջուկը, և ոլորել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում