Համեղ նախաճաշ, որը հատկապես դուր կգա փոքրիկներին

Բաղադրությունը

  • 6 կտոր հաց,
  • 3 հատ ձու,
  • 30 գ պանիր,
  • աղ,
  • պղպեղ,
  • 1 թեյի գդալ մանանեխ,
  • 1 թեյի գդալ քունջոութ,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Հացը խորանարդներով կտրատել և  տապակել թավայի մեջ (առանց ձեթի) թույլ կրակին, մինչև խրթխթրան կտորներ կստացվեն:

Ձուն, աղը, սև պղպեղը, քունջութը և մանանեխը լավ խառնել, ավելացնել քերիչով անցկացված պանիրը ու կրկին խառնել:

Պատրաստի հացի կտորները լցնել ձվով զանգվածի մեջ ու խառնել:

Վերջում թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, և տապակել ձվով և հացի կտորներով ստացված զանգվածը:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում