Ունիվերսալ և ախորժելի աղցան, որը կարող եք պատրաստել ու մատուցել ցանկացած առիթի ժամանակ

Ունիվերասալ աղցան

Բաղադրությունը
800 գ փափկամիս
4 հատ վարունգ
2 հատ լոլիկ
300 գ կաղամբ
կանաչ սոխ
աղ
սև պղպեղ

Սոուս
200 մլ քամած մածուն
2-3 ատամիկ սխտոր
2-3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
½ թեյի գդալ աղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոուս

Քամած մածունին ավելացնել աղ, և ճզմած սխտոր:

Ավելացնել կիտրոնի հյութը, սև պղպեղը, և լավ խառնել:

Վարունգը և լոլիկը մանր կտրատել:

Գազարը անցկացնել քերիչով:

Կաղամբը մանր կտրատել:

Սոխը մանր կտրատել:

Միսը ոչ շատ մանր կտորներով կտրատել, համեմել աղով և սև պղպեղով, տապակել բուսայուղի մեջ:

Բաղադրիչները խառնել իրար, ավելացնել աղ և սև պղպեղ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում