Սմբուկով և գազարով աղցան
Բաղադրությունը
2 հատ սմբուկ
400 գ գազար
400 գ հավի կրծքամիս
200 գ թթվասեր
2 ատամիկ սխտոր
2 ճաշի գդալ օսլա կամ ալյուր
համեմ
մաղադանոս
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սխտորը խոշոր կտորներով կտրատել, տապակել բուսայուղի մեջ:
Գազարը քերել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով, և ավելացնել բուսայուղին:
Տապակելուց հետո սխտորները հանել:
Հավի կրծքամիսը խաշել, և մանրացնել:
Ավելացնել համեմունքները, և լավ խառնել:
Սմբուկները խորանարդներով կտրատել, ավելացնել աղ, թողնել մի քանի րոպե:
Անձեռոցիկով չորացնել սմբուկները, ավելացնել օսլան, և լավ խառնել:
Սմբուկները տապակել բուսայուղի մեջ:
Բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մանր կտրատված կանաչիները և թթվասերը: Լավ խառնել: