Սմբուկով և մսով ուտեստ
Բաղադրությունը
1 կգ սմբուկ
500 գ լոլիկ
400 գ քաղցր պղպեղ
400 գ խոզի կամ տավարի փափկամիս
6 ատամիկ սխտոր
60 մլ բուսայուղ
½ թեյի գդալ կարմիր չիլի պղպեղ
50 գ համեմ
3 ճաշի գդալ սոյայի սոուս
1 թեյի գդալ համեմի սերմ
1 թեյի գդալ պապրիկա
½ թեյի գդալ սև պղպեղ
3 ճաշի գդալ աղ
Պատրաստման եղանակ
Սմբուկները երկարությամբ կտրատել, վրան ավելացնել աղ, թողնել մնա 30 րոպե:
Փափկամիսը մանր կտրատել, տապակել բուսայուղով:
Սոխը մանրացնել, ավելացնել մսին, տպակել 3 րոպե ուժեղ կրակի վրա:
Պղպեղը և լոլիկը մանրացնել, լոլիկը ավելացնել մսին, թողնել կրակին 5 րոպե:
Սմբուկի վրա ջուր ավելացնել, լավ լվանալ, և քամել:
Պղպեղը և սմբուկը ավելացնել մսի, լավ խառնել, թողնել կրակին 20 րոպե:
Ավելացնել սխտորը, սոյայի սոուսը և համեմունքները:
Ավելացնել մանր կտրատված համեմը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: