Դդմիկով և կարտոֆիլով կարկանդակ

Հետաքրքիր և միևնույն ժամանակ համեղ կարկանդակներ՝քաղցը արագ հագեցնելու համար:
Բաղադրիչներ
- 1 հատ դդմիկ
- 1 հատ սոխ
- 1 հատ հալած պանիր
- 1 ճաշի գդալ թթվասեր
- աղ
- սև պղպեղ
- օրեգանո
- 500 գ կարտոֆիլ
- 1 հատ ձու
- 300 գ ալյուր
Պատրաստման եղանակը
- Դդմիկը անցկացնել քերիչով, վրան աղ ցանել,թողնել հյութը քամվի:

- Սոխը ոչ շատ մանր կտրատել: Տապակել բուսայուղի մեջ:

- Ավելացնել քերած դդմիկը, և լավ խառնել:
- Ավելացնել պանիրը, և լավ խառնել մինչև լուծվի:

- ԱՎելացնել համեմունքները, և լավ խառնել:
- Կարտոֆիլը եփել, պատրաստել խյուս:
- Ավելացնել ձուն և թթվասերը, և լավ խառնել:

- Ավելացնել ալյուրը, լավ խառնել, որ ստացվի փափուկ խմոր:
- Խմորը կտրատել, կտորները բացել, միջուկը լցնել, և փակել:

- Տապակել բուսայուղի մեջ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
