Ամառային գունեղ և ախորժելի աղցան՝ պատրաստված իսրայելական ոճով

Բուլղարական պղպեղով աղցան
Մանր բաղադրիչներով այս ախորժելի աղցանը դարձել է Իսրայելի այցեքարտը:

Բաղադրիչներ

  • 3 հատ լոլիկ
  • 1 հատ վարունգ
  • 1 հատ կարմիր քաղցր պղպեղ
  • 1 հատ դեղին քաղցր պղպեղ
  • 1 հատ կարմիր սոխ
  • 1 հատ կիտրոն
  • 3 ճաշի գդալ ձիթայուղ
  • 5 գ մաղադանոս
  • 5 գ համեմ
  • 3 գ անանուխ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Պղպեղները մանր խորանարդներով կտրատել:
2 Վարունգը և լոլիկը մանր խորանարդներով կտրատել:
3 Սոխը մանրացնել:
4 Կիտրոնի ցեդրան քերել աղցանի վրա, և միջուկը քամել:
5 Ավելացնել մանր կտրատված կանարիները:
6 Ավելացնել աղը և սև պղպեղը, ձիթայուղը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում