Ախորժելի հավի տապական առօռյա սեղանների զարդն է երկար տարիներ շարունակ

Տապակած հավ՝ բանջարեղենով
Այսպիսի բաղադրատոմսերը ամենանպատակահարմարն են ցանկացած առիթների կամ ուղակի առօրյայում պատրաստելու համար:

Բաղադրիչներ

  • 1 հատ հավ
  • 5-6 հատ կարտոֆիլ
  • 2 հատ գազար
  • 3 ճաշի գդալ թթվասեր
  • 6 ճաշի գդալ բուսայուղ
  • 1 թեյի գդալ կծու չիլի պղպեղ խորշոր հատիկներով
  • 1 թեյի գդալ քրքում
  • 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 1 թեյի գդալ աղացած համեմի սերմ
  • 1 թեյի գդալ աղացած չաման
  • 2 թեյի գդալ սև պղպեղ
  • 4 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

1 Հավը լավ մաքրել, և լվանալ:
2 Թթվասերին ավելացնել տոմոտի մածուկը, համեմունքները, բուսայուղը, և լավ խառնել:
3 Կարտոֆիլը և գազարը ոչ շատ մանր կտորներով կտրատել:
4 Լցնել տարայի մեջ, վրան ավելացնել համեմունքներ և ձիթայուղ, և լավ խառնել:
5 Տարայի վրա ամրացնել ցանց, վրան դնել հավը:
6 Սոուսը քսել հավի վրա:
7 Եփել 180°C ջեռոցում 30 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում