Կաթնաշոռային թխվածքաբլիթներ, որոնք կզարմացնեն իրենց փափկությամբ և կգրավեն իրենց համով

Կաթնշոռային թխվածքաբլիթներ
Աննկարագրելի համեղ թխվածքաբլիթներ, ամենապահանջված և պարզ մթերքներից: Կարող եք վայելել ընդմիջմանը սուրճի հետ՝ հյուրասիրելով Ձեր ընկերներին:

Բաղադրիչներ

  • 450 գ ալյուր
  • 100 գ կարագ
  • 150 գ շաքարավազ
  • աղ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 200 գ թթվասեր
  • 1 հատ ձվի դեղնուց

Միջուկ

  • 300 գ կաթնաշոռ
  • 3 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 հատ ձվի սպիտակուց
  • 1 ճաշի գդալ թթվասեր

Պատրաստման եղանակը

1 Ալյուրի մեջ կտրատել կարագը, ձեռքով մանրացնել՝ մինչև միասեռ զանգված ստացվի:
2 Թթվասերի մեջ ավելացնել շաքարավազը, լավ խառնել՝ մինչև շաքարավազը լուծվի:
3 Թթվասերին ավելացնել ձվի դեղնուցը, մի փոքր աղ, փխրեցուցիչը, և լավ խառնել:
4 Թթվասերը ավելացնել ալյուրին, լավ խառնել:
5 Ստանալ փափուկ խմոր, ծածկել սննդային թաղանթով, և թողնել սառնարանում 40 րոպե:

Միջուկ

1 Կաթնաշոռին ավելացնել շաքարավազը, ձվի սպիտակուցը, թթվասերը, և լավ խառնել:
2 Խմորը գրտնակով բացել, ստանալ կլոր ձև բաժակի միջոցով:
3 Միջուկը ավելացնել խմորի անկյունում, ծածկել:
4 Ձևավորել ըստ նախասիրության:
5 Վրան քսել ձվի դեղնուց:
6 Թխել 180°C ջեռոցում 25 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում