Ջեռոցում պատրաստված սմբուկ
Սմբուկը տապակելու փոխարեն այսուհետ միայն այս բաղադրատոմսով կպատրաստեք:
Բաղադրիչներ
- 2 հատ սմբուկ
- ձիթայուղ
- աղ
- սև պղպեղ
- պապրիկա
- օրեգանո
- 1 ատամիկ սխտոր
- պանիր մոցարելլա
- լոլիկի խյուս
Պատրաստման եղանակը
1 Սմբուկները կլոր օղակներով կտրատել:
2 Սխտորը ճզմել, ավելացնել համեմունքները և ձիթայուղը: Լավ խառնել:
3 Սմբուկները շարել տարայի մեջ, վրան քսել սոուսը:
4 Լոլիկի խյուսին ավելացնել օրեգանոն, և քսել սմբուկների վրա, վրան քերել պանիրը:
5 Եփել 180°C ջեռոցում 15 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: