Ցնցող բաղադրատոմս, որը գերել է բոլոր խոհարարների սրտերը. տապակած կարտոֆիլ սերուցքային սոուսով

Սերուցքով տապակած կարտոֆիլ
Սերուցքը և համեմունքները կարտոֆիլին նուրբ և ախորժելի համ են հաղորդում:

Բաղադրիչներ

  • 600-700 գ կարտոֆիլ
  • 1 հատ գազար
  • 150 գ սառեցրած ոլոռ
  • 1/2 թեյի գդալ աղ
  • 1-1.5 թեյի գդալ սխտորի փոշի
  • 1 թեյի գդալ ռոզմարին
  • 250 մլ սերուցք
  • 150-200 գ պանիր մոցարելլա

Պատրաստման եղանակը

1 Կարտոֆիլը և գազարը կլոր օղակներով կտրատել:
2 Ավելացնել սառեցրած ոլոռը:
3 Ավելացնել համեմունքները:
4 Ավելացնել սերուցքը, կափարիչը փակել, և եփել 220°C ջեռոցում 30 րոպե:
5 Ջեռոցից հանել ավելացնել քերած պանիրը, և դնել ջեռոցում ևս 10 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում