Բաղադրատոմսեր Սառը ուտեստներ

Քաղցը արագ հագեցնող նախուտեստ՝ սովորական պղպեղից

Պղպեղով նախուտեստ
Հիանալի հագեցնող և ախորժելի նախուտեստ մասյին և բանջարեղենային ուտեստները լրացնելու համար:

Բաղադրիչներ

  • 270 գ լոլիկ
  • 130 գ քաղցր պղպեղ
  • 2 հատ կծու կարմիր պղպեղ
  • 2 ատամիկ սխտոր
  • 60 գ սոխ
  • 5 գ անանուխ
  • 5 գ մաղադանոս
  • 5 գ կանաչ ռեհան
  • 1 թեյի գդալ տոմատի մածուկ
  • 1/2 թեյի գդալ աղ
  • 2 ճաշի գդալ ձիթայուղ
  • 1 ճաշի գդալ նռան սոուս

Պատրաստման եղանակը

  • Կարմիր պղպեղը մանր կտրատել:
  • Սոխը և սխտորը մանր կտրատել:
  • Լոլիկը մանր կտրատել:
  • Կծու պղպեղը մանր կտրատել:
  • Ռեհանը, մաղադանոսը, անանուխը մանր կտրատել:
  • Ավելացնել աղը, տոմատի մածուկը, նռան սոուսը, ձիթայուղը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: