Սմբուկով և կարտոֆիլով ուտեստ
Պարզ և հագեցնող ուտեստ, որը հարմար կլինի պատրաստել թե ճաշին, թե ընթրիքին:
Բաղադրիչներ
- 4-5 հատ կարտոֆիլ
- 2-3 հատ սմբուկ
- սխտորի փոշի
- համեմունքներ
- 1 հատ ձու
- 1 բաժակ սերուցք
- 100-150 գ պանիր
Պատրաստման եղանակը
1 Սմբուկը երկարությամբ կտրատել, վրան աղ ցանել, և թողնել ամանի մեջ:
2 Կարտոֆիլը կտրատել, տարայի մեջ լցնել բուսայուղ, և կարտոֆիլը տեղափոխել տարայի մեջ:
3 Ձվին ավելացնել սերուցքը, և լավ հարել:
4 Սմբուկը լցնել կարտոֆիլի վրա, ավելացնել համեմունքները:
5 Սերուցքը ավելացնել սմբուկի վրա:
6 Եփել 180°C ջեռոցում 25-30 րոպե:
7 Եփելուց հետո ուտեստի վրա ավելացնել քերած պանիր, և դնել ջեռոցի մեջ ևս 5-10 րոպե:
8 Եփելու ընթացքում ցանկալի է ուտեստը ծածկել փայլաթիթեղով:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: