Սնկով և լոբով ուտեստ
Շատ հեշտ պատրաստվող և հասանելի ուտեստ՝ ընթրիքի համար:
Բաղադրիչներ
- 300 գ շամպինիոն
- 250 գ լոբի
- 200 մլ ջուր
- 1 հատ սոխ
- 1 հատ գազար
- 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 1 թեյի գդալ պապրիկա
- 1/2 թեյի գդալ աղ
- 1-2 ատամիկ սխտոր
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Լոբին նախապես թրջել 1 օր առաջ:
2 Տեղափոխել տարայի մեջ, ավելացնել ջուր, և եփել 40 րոպե:
3 Սունկը և սոխը մանրացնել:
4 Գազարը անցկացնել քերիչով:
5 Սունկը նախապես տաքացրած թավայի մեջ շոգեխաշել, երբ ջուրը դուրս գա, ավելացնել բուսայուղը: Սունկը կարմրելուց հետո ավելացնել սոխը:
6 Սունկը տապակելուց հետո ավելացնել գազարը:
7 2-3 րոպե տապակելուց հետո ավելացնել լոբին:
8 Ավելացնել համեմունքները:
9 Ավելացնել եռացրած ջուրը, թողնել թույլ կրակի վրա:
10 15-20 րոպե եփելուց հետո ավելացնել սխտորը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: