Տապակած դդմիկ
Դդմիկների տապակման ամենահամեղ և հագեցնող տարբերակը:
Բաղադրիչներ
- 2 հատ դդմիկ
- 2 հատ ձու
- 100 գ կեֆիր
- 4 ճաշի գդալ ալյուր
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը կամ ցուկինին բարակ շերտերով կտրատել:
2 Վրան աղ ցանել, թողնել մի քանի րոպե մնա:
3 Ձվին ավելացնել կեֆիրը, աղը և ալյուրը , և լավ խառնել:
4 Դդմիկների մանր շերտերը թաթախել ջնարակի մեջ, և տապակել բուսայուղի մեջ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: