Համեղ «պելմենիներ»: Պատրաստելու համար շատ ջանք հարկավոր չէ

Բաղադրությունը

  • Խմոր

600-650 գ ալյուր,

1թեյի գդալ աղ,

190 մլ ջուր,

60 մլ ձեթ,

2 հատ ձու,

  • Միջուկ

600 գ աղացած միս,

2 հատ սոխ,

3-4 ատամիկ սխտոր,

70 մլ ջուր,

1 թեյի գդալ աղ,

աղ,

սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

500 գ ալյուրը մաղել, մեջտեղի մասում փոս բացել, աղ լցնել, ջուն ջարդել և խառնել:

Տաք, բայց ոչ եռման ջուրը և ձեթը առանձին ամանի մեջ խառնել: Այնուհետև մաս-մաս ավելացնել ալյուրով զանգվածին և խառնել:

Սկսել խմոր հունցել՝ ավելացնելով մնացած 100-150 գ ալյուրը:

Խմորը 120 րոպե թողնել, որ հանգստանա:

Էլեկտրական հարիչով հարել սոխը և սխտորը, հետո լցնել աղացած մսի վրա, ավելացնել աղ, սև պղպեղ, մի փոքր ջուր և լավ խառնել:

Խմորից մի մաս կտրել, երկար խողովակի տեսք տալ, և փոքր մասերի կտրատել մոտ 0.5-1 սմ:

Այդ փոքր մասերը գրտնակել, մեջտեղի հատվածում միջուկը լցնել և փաթաթել:

Խաշել եռացող ջրի մեջ: Ջրի մեջ նախապես աղ լցնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում