Աղցաններ Բաղադրատոմսեր

Անչափ համեղ նախուտեստ, որը հայտնի է իր պարզությամբ և արագ պատրաստման եղանակով

Գազարով և դդմիկով նախուտեստ
Ամռնը հինանալի տարբերակ է նաև որպես աղցան պատրաստելու համար:

Բաղադրիչներ

  • 1 կգ դդմիկ
  • 300 գ գազար
  • 1 հատ սոխ
  • 1 տուփ համեմունք (նախատեսված կորեական գազարի համար)
  • 3-4 ճաշի գդալ քացախ (9%)
  • 3 ճաշի գդալ բուսայուղ
  • 3 ճաշի գդալ շաքարավազ
  • 5 ատամիկ սխտոր
  • 2 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

  • Դդմիկը և գաղարը անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով:
  • Սոխը կիսալուսնաձև կտրատել:
  • Ավելացնել շաքարավազը, աղը, և սխտորը ճզմել վրան:
  • Ավելացնել քացախը և կորեական գազարի համար նախատեսված համեմունքը:
  • Բուսայուղը դնել կրակին, մի փոքր տաքացնել, և ավելացնել ուտեստի վրա:
  • Տեղափոխել ավելի հարմար տարայի մեջձ, կափարիչով ծածկել, և պահել սառնարանում 1 օր:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով