Խոզի կողիկներ
Անհավանական համեզ Ադոբո սոուսով պատրաստված այս խոզի կողիկները դեռ երկար իրենց մասին կհիշեցնեն:
Բաղադրիչներ
- 1.5 կգ խոզի կողեր
- 1 հատ սոխ
- 3 ատամիկ սխտոր
- 2 հատ դափնու տերև
Սոուս
- 2 հատ կծու չիլի պղպեղ
- 3 ատամիկ սխտոր
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
- 1/2 թեյի գդալ աղացած չաման
- 60 մլ քացախ (9%)
- 1/2 թեյի գդալ դարչին
- 1 թեյի գդալ օրեգանո
- 1 թեյի գդալ աղացած համեմի սերմ
- 1 ճաշի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 1 թեյի գդալ աղ
- 2 ճաշի գդալ բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Խոզի կողերը կտրատել, դասավորել մեծ թավայի մեջ:
2 Կողիկների մեջ դնել սխտոր, դափնու տերև:
3 Սոխը բաժանել 4 մասի, և դնել մսի մեջ:
4 Ավելացնել 1 լ ջուր, թողնել թույլ կրակի վրա 1 ժամ:
Սոուս
1 Չիլլի պղպեղը կտրատել, վրան ավելացնել սխտորը, աղը, և ծեծել:
2 Ավելացնել համեմունքները, և խառնել: Ավելացնել քացախը:
3 Միսը ջրից հանել, տեղափոխել բուսայողով թավայի մեջ, և տապակել 5-6 րոպե:
4 Սոուսը քսել կողիկների վրա, ծածկել կափարիչով, թողնել թույլ կրակի վրա 10 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: