Եթե ցանկանում եք տապակված կարտոֆիլը նոր ձևով փորձել, ապա առաջարկում ենք պատրաստել այս բաղադրատոմսով

Բաղադրությունը

  • 800 գ կարտոֆիլ,
  • 15-20 գ պարմեզան,
  • աղ,
  • սև պղպեղ,
  • 0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ (պապրիկա),
  • 0.5 թեյի գդալ սխտորի փոշի,
  • 0.5 թեյի գդալ չորացրած ռեհան,
  • մաղադանոս,
  • 1 թեյի գդալ ուրց,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մեծ խորանարդներով կտրատել և լվանալ:

Թավայի մեջ ձեթ լցնել, թավան տաքացնել, և տապակել կարտոֆիլը:

Երբ արդեն կարտոֆիլը կկարմրի, ավելացնել համեմունքները՝ աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ուրց, սխտորի փոշի, չորացրած համեմ:

Այս վիճակով ևս կարելի է համտեսել կարտոֆիլը:

Բայց, տապակված կարտոֆիլը լցնել ջեռոցի ձևամանի մեջ, վրան քերված պարմեզան շաղ տալ, և եփել ջեռոցում մոտ 5 րոպե 180 ջերմաստիճանում: Վերջում վրան կտրատած մաղադանոս լցնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում