Բաղադրությունը
- 1 թեյի գդալ քերիչով անցկացված թարմ կոճապղպեղ,
- 200 մլ տաք ջուր,
- 0.5 հատ լայմի հյութ,
- 0.5 հատ նարնջի հյութ,
- 1 թեյի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը
Կոճապղպեղից մի փոքր կտրել, կեղևը մաքրել և քերիչով անցկացնել:
Քերված կոճապղպեղի վրա տաք ջուր լցնել և մի քանի րոպե թողնել, որ թրմվի:
Նարնջի և լայմի հյութը քամել և դրանից 10-30 մլ լցնել կոճապղեղով և ջրով բաժակի մեջ:
Այնուհետև ավելացնել մեղրը և վայելել թեյը:
Հաճելի թեյըմպում: