Զարմանահրաշ տորթ առանց ջեռոցում թխելու. մանկության պաղպաղակի համը կհիացնի ցանկացաց քաղցրակերի

Տորթ «Պլոմբիր»
Շատ համեղ և նուրբ աղանդեր՝ պլոմբիր պաղպաղակի համով: Պատրաստվում է շատ արագ և առանց թխելու, ուղղակի թավայի մեջ:

Բաղադրիչներ

  • 250 գ ալյուր
  • 70 գ շաքարավազ
  • 150 գ կարագ

Կրեմ

  • 500 գ թթվասեր
  • 2 հատ ձու
  • 150 գ շաքարավազ
  • 1 տոփ վանիլին
  • 2 ճաշի գդալ օսլա
  • 50 գ կարագ

Պատրաստման եղանակը

1 Սառը կարագը ալյուրով քերել, այնուհետև ձեռքերով արագ մանրացնել, որ փշրանքների նման ստացվի:
2 Ստացված զանգվածը թավայի մեջ բովել՝ մինչև կարմրի:

Կրեմ

1 Ձուն, շաքարավազը, վանիլինը և օսլան հարել:
2 Ավելացնել թթվասերը, և թույլ կրակի վրա եփել՝ մինչև խտանալը: Ընթացքում անընդհատ խառնել է պետք, որ չվառվի:
3 Կրեմին տաք վիճակում ավելացնել կարագը, և խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:
4 Փշրանքները լցնել ձևամանի մեջ, վրան ավելացնել կրեմը: Եվ այսպես շարունակ շերտերով լցնել ձևամանի մեջ:
5 Թողնել սառնարանում 8 ժամ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում