Տաք աղցան
Հյութեղ աղցան, որը հիանալի լրացում է մսային ուտեստներին:
Բաղադրիչներ
- 1 հատ սոխ
- 1/2 հատ գազար
- 130 գ բրոկկոլի
- 1/2 հատ բուլղարական պղպեղ
- 2 ճաշի գդալ բուսայուղ
- աղ
- սև պղպեղ
- 1/3 թեյի գդալ սխտորի փոշի
- 1/3 թեյի գդալ օրեգանո
- 2 ճաշի գդալ ջուր
Պատրաստման եղանակը
1 Սոխը և գազարը մանր կտրատել:
2 Պղպեղը երկարավուն կտրատել, բրոկկոլին ոչ շատ մանր կտորներով կտրատել:
3 Բուսայուղը լցնել թավայի մեջ, և բանջարեղենը տապակել:
4 Բանջարեղենի թեթև տապակվելուց հետո ավելացնել համեմունքները, լավ խառնել, այնուհետև ավելացնել ջուրը, և ծածկել կափարիչով: Թողնել կրակի 2-3 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: