Բանանով թխվածք

Արագ և համեղ թխվածք նախաճաշին մատուցելու համար:
Բաղադրիչներ
- 1 հատ ձու
- 125 գ շաքարավազ
- 150 մլ կեֆիր
- 30 գ կարագ
- 250 գ ալյուր
- 10 գ փխրեցուցիչ
- 2 հատ բանան
- աղ
Պատրաստման եղանակը
- Ձուն շաքարավազի և աղի հետ լավ հարել:

- Ավելացնել կեֆիրը և հալեցրած կարագը:

- Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, և ավելացնել ձվին:

- Թավայի մեջ կարագ քսել, վրան ցանել շաքարավազը:

- Բանաները կլոր կտրատել, և շարել թավայի մեջ:

- Խմորը լցնել թավայի մեջ, և թողնել թույլ կրակի վրա;

- Եփվելուց հետո շրջել հաակառակ կողմը:
- Վրան ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
