Տորտիլլա

Համեղ տաք ուտեստ՝ ամեն օր պատրաստելու համար:
Բաղադրիչներ
- 7 հատ լոշիկ
- 180 գ պանիր
- 150 գ խոզապուխտ
- 2 հատ լոլիկ
- 1 հատ ձու
- 1-2 ճաշի գդալ թթվասեր
- 10 գ քունջութ
Պատրաստման եղանակը
- Պանիրը անցկացնել քերիչով:
- Խոզապուխտը և լոլիկը կտրատել:
- Բաղադրիչները խառնել իրար, ավելացնել թթվասերը, և խառնել:

- Լոշիկները բաժանել 2 մասի: Լոշիկի անկյունում լցնել միջուկը, և փաթաթել:


- Դասավորել տարայի մեջ, վրան քսել ձու, և ցանել քունջութը:

- Եփել 180°C ջեռոցում 10-15 րոպե՝ մինչև կարմրելը:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
