Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Դդմիկով նախաճաշի այս բաղադրատոմսը պայթեցրել է համացանցը. նման համեղ ձվածեղ երբեք չեք փորձել

Դդմիկով ձվածեղ
Հրաշալի նախաճաշի տարբերակ՝ համեղ և շատ հագեցնող:

Բաղադրիչներ

  • 1 հատ դդմիկ
  • 4 հատ ձու
  • 100 գ պանիր
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Դդմիկը քերել, հյութը լավ քամել:
  • Ձուն պղպեղի և աղի հետ հարել:
  • Ավելացնել քերած պանիրը և դդմիկը: Լավ խառնել:
  • Թավայի մեջ լցնել մի քիչ բուսայուղ կամ կարագ՝ ըստ նախասիրության, տապակել թույլ կրակի վրա:
  • Հենց պատրաստ լինի ոլորել, մյուս կողմից ավելացնել ձուն;
  • Վերջում կափարիչով փակել, թողնել կրակին 5 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: