Մանկության համը հիշեցնող փխրուն թխվածքաբլիթներ

Բաղադրությունը

  • 200 գ կարագ,
  • 140 գ շաքարավազ,
  • 60 մլ կաթ,
  • 1 պտղունց աղ,
  • վանիլին,
  • 260 գ ալյուր:

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղով անցկացնել և վանիլինի հետ խառնել:

Կարագը, շաքարավազը և աղը հարել, երբ սպիտակի ավելացնել կաթը և շարունակել հարել:

Այնուհետև ավելացնել ալյուրով զանգվածը ու կրկին հարել: Արդյունքում պետք է ստացվի պինդ, բայց ոչ խիտ խմոր:

Խմորը լցնել պարկի մեջ և ձևավոր տեսք տալով՝ դասավորել թավայի մեջ:

Թխել 200 ջերմաստիճանում 10-11 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում