Աղցան, որը առաջինն է սպառվում սեղաններից. համային նուրբ համադրություն՝ համեղ ուտեստներ սիրողների համար

Բանջարեղենով և մսով աղցան
Թեթև կծու, հյութեղ և անասելի համեղ գազարով և մսով աղցան՝ համը գնահատողների համար:

Բաղադրիչներ

  • 2 հատ վարունգ
  • 1 հատ գազար
  • 2 հատ քաղցր պղպեղ
  • 250 գ տավարի փափկամիս
  • կանաչի
  • 2-3 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
  • 1/2 թեյի գդալ սև պղպեղ
  • աղ
  • 1/3 թեյի գդալ կծու կարմիր պղպեղ
  • 5 ճաշի գդալ սոյայի սոուս
  • բուսայուղ
  • 1 թեյի գդալ քացախ (9%)
  • 2-3 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

1 Վարունգը երկար ձողիկներով կտրատել: Վրան ցանել մի փոքր աղ:
2 Պղպեղները կտրատել երկարույամբ: Ցանկալի է վերցնել տարբեր գույների պղպեղներ:
3 Գազարը քերել կորեական գազարի համար նախատեսված քերիչով:
4 Տավարի փափկամիսը երկարությամբ կտրատել, տապակել բուսայուղի մեջ:
5 Տավարի փափկամսի վրա ավելացնել մի փոքր ջուր, այնուհետև ավելացնել գազարը: Վրան լցնել 2 ճաշի գդալ սոյայի սոուս:
6 Կտրատված բաղադրիչների վրա ճզմել սխտորը;
7 Ավելացնել տապակած միսը և գազարը; Ավելացնել համեմունքները:
8 Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը և քացախը:
9 Կանաչին մանրացնել, և ավելացնել աղցանին, վրան լցնել սոյայի սոուսը: Լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում