Հյութեղ և ախորժելի կոտլետներ, որ երբևէ չեք փորձել

Դդմիկով և հավի մսով կոտլետներ
Անչափ հեշտ և պարզ մթերքներով պատրաստվող կոտլետներ՝ սպասված բաղադրատոմսով:

Բաղադրիչներ

  • 750 գ հավի աղացած միս
  • 400 գ դդմիկ
  • 100 գ սոխ
  • 3 ատամիկ սխտոր
  • 4 ճաշի գդալ սպիտակաձավար
  • 1 հատ ձու
  • 1/2 թեյի գդալ սև պղպեղ
  • 1.5 թեյի գդալ աղ
  • 3 ճաշի գդալ բուսայուղ
  • մաղադանոս
  • սամիթ

Պատրաստման եղանակը

1 Դդմիկը անցկացնել քերիչով, վրան աղ ցանել, թողնել 10 րոպե:
2 Սոխը անցկացնել քերիչով, ավելացնել հավի աղացած միսը:
3 Ավելացնել աղը և սև պղպեղը, սխտորը, սպիտակաձավարը, մանրացված կանաչին, ձուն, քամած քերած դդմիկը, և լավ ձեռքով խառնել: թողնել սառնարանում 30 րոպե:
4 Տապակել բուսայուղով 2-5 րոպե ամեն կողմից:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում