Լահմաջո տնային պայմաններում

Բաղադրությունը

  • Խմոր

280 գ ալյուր,

5 գ խմորիչ,

1 ճաշի գդալ շաքարավազ,

1 թեյի գդալ աղ,

3 ճաշի գդալ ձեթ,

130 մլ ջուր:

  • Միջուկ

1 հատ լոլիկ,

1 հատ սոխ,

յուրաքանչյուրից 1/2  հատ բուլղարական կարմիր և դեղին պղպեղ,

1 հատ կծու բիբար,

250 գ աղացած միս,

1 ճաշի գդալ տոմատի մածուկ,

2 ատամիկ սխտոր,

1 թեյի գդալ աղ,

1/4 թեյի գդալ  սև պղպեղ,

1 թեյի գդալ կարմիր պղպեղ,

1/2 կապ կանաչ սոխ.

1/2 կապ մաղադանոս և սամիթ:

Պատրաստման եղանակը

Նախ հարկավոր է պատրաստել խմորը: Դրա համար ալյուրի մեջ ավելացնել խմորիչ, շաքարավազ, աղ և լավ խառնել: Այնուհետև ավելացնել ձեթը, ջուրը և խմոր հունցել: Պատրաստի խմորը ծածկել և թողնել տաք վայրում 30-45 րոպե, որ հասունանա:

Միջուկը պատրաստելու համար նախ էլեկտրական հարիչի տարայի մեջ լցնել կտրատված լոլիկը, սոխը, կարմիր,դեղին և կծու պղպեղները, ապա հարել այնքան, որ ոչ թե խյուս ստացվի, այլ շատ մանր կտորներով զանգված:

Ստացված զանգվածը լցնել աղացած մսի վրա, ավելացնել տոմատի մածուկը, ճզմված սխտորը, աղը, կարմիր և սև աղացած պղպեղները, մանր կտրատված կանաչին և լավ խառնել:

Այնուհետև խմորը բաժանել 8 մասի, և գրտնակով լոշիկներ ստանալ: Միջուկը լցնել լոշիկի վրա և հավասարաչափ տարածել:

Թխել 230 ջերմաստիճանում մոտ 10 րոպե:

Վերջում պատրաստի լահմաջոները ծածկել սրբիչով, որպեսզի այդպես մի փոքր շոգեխաշվեն և փափուկ լինեն:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում