Աղցաններ Բաղադրատոմսեր

Ընդամենը 5 րոպե, և Ձեր հյուրերը քաղցած չեն մնա. հագեցնող և ախորժելի աղցան՝ օրվա ցանկացած ժամի

Աղցան «Նրբություն»
Երբ հյուրերը ճանապարհին են, այս աղցանը վայրկենապես օգնության կհասնի:

Բաղադրիչներ

  • 300 գ ապխտած երշիկ
  • 1 հատ գազար
  • 3 հատ վարունգ
  • 1 հատ կարմիր պղպեղ (քաղցր)
  • 1 տուփ պահածոյացված ոլոռ
  • կանաչ սոխ
  • մաղադանոս
  • սամիթ

Սոուս

  • 2 ճաշի գդալ մայոնեզ
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • 1 թեյի գդալ մանանեխ
  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
  • 1 ատամիկ սխտոր
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Գազարը անցկացնել քերիչով:
  • Պղպեղը և վարունգը երկարությամբ կտրատել:
  • Ավելացնել պահածոյացված ոլոռը:
  • Երշիկը երկարությամբ կտրատել:
  • Մանրացնել կանաչիները, և ավելացնել աղցանին:

Սոուս

  • Մայոնեզը, թթվասերը, մանանեխը, կիտրոնի հյութը, սև պղպեղը, սխտորը միասին լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստացվի:
  • Ավելացնել աղցանին, և լավ կառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: