Տնական լահմաջո
Ամենահամեղ մսային լոշիկները կարող եք պատրաստել ինքներդ՝ ամենապարզ բաղարատոմսով:
Բաղադրիչներ
Խմոր
- 280 գ ալյուր
- 5 գ խմորիչ
- 1 ճաշի գդալ շաքարավազ
- 1 թեյի գդալ աղ
- 3 ճաշի գդալ ձիթայուղ
- 130 մլ ջուր
Միջուկ
- 1 հատ լոլիկ
- 1 հատ սոխ
- 1/2 հատ դեղին պղպեղ
- 1/2 հատ կարմիր պղպեղ
- 1 հատ կծու պղպեղ
- 250 գ աղացած միս
- 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 2 ատամիկ սխտոր
- 1 թեյի գդալ աղ
- 1/4 թեյի գդալ սև պղպեղ
- 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 1/2 կապ կանաչ սոխ
- 1/2 կապ սամիթ և մաղադանոս
Պատրաստման եղանակը
Խմոր
1 Ալյուրին ավելացնել խմորիչը, շաքարավազը, աղը, և լավ խառնել:
2 Ավելացնել ձիթայուղը և ջուրը, լավ հունցել: Դնել տաք վայրում 30-45 րոպե:
Միջուկ
1 Լոլիկը, սոխը, պղպեղները մանրացնել, լցնել բլենդերի տարայի մեջ, և հարել:
2 Ստացված զանգվածին խառնել աղացած միսը, տոմատի մածուկը, սխտորը, աղը, սև և կարմիր պղպեղները և կանաչին, լավ խառնել:
3 Խմորը բաժանել հավասար մասերի, գրտնակով բարակ լոշիկներ ստանալ:
4 Վրան քսել ստացված միջուկը:
5 Թխել 200-220°C ջեռոցում 10-15 րոպե:
6 Ավելի փափուկ լահմաջո ստանալու համար կարող եք սրբիչով ծածկել կամ փակ տարայի մեջ դնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: