Տապակած հավի կրծքամիս

Աննկարագրելի համեղ և հագեցնող ուտեստ, որը անընդհատ կպատրաստեք:
Բաղադրիչներ
- 600 գ հավի կրծքամիս
- 1-2 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- աղ
- սև պղպեղ
- կանաչի
- 1 հատ սոխ
- 1 հատ լոլիկ
- 2 հատ եփած ձու
- 4 ատամիկ սխտոր
- 2-3 ճաշի գդալ մայոնեզ
- 50 գ բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը կարմիր և սև պղպեղով, աղով երկու կողմից համեմել:

- Սոխը և լոլիկը մանր կտրատել:

- Պանիրը և ձուն անցկացնել քերիչով:

- Կանաչին մանրացնել:
- Ամբողջը խառնել իրար, ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ, և լավ խառնել:

- Տարայի մեջ լցնել բուսայուղը, տարածել, հավի կրծքամիսը տեղավորրել հավասարաչափ:
- Հավի կրծքամսի վրա լցնել ստացված զանգվածը, վրան ցանել մի փոքր քերած պանիր:

- Եփել 180°C ջեռոցում 30 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
