Թագավորական ձվածեղ

Ամենաախորժելի ձվածեղի նոր բաղադրատոմսը՝ Ձեր ճաշացանկում:
Բաղադրիչներ
- 5 հատ ձու
- 0.5 հատ սոխ
- 1-2 ատամիկ սխտոր
- 1 հատ լոլիկ
- կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
1 Սոխը մանրացնել, տապակել բուսայուղով:

2 Սխտորը մանր կտրատել, ավելացնել սոխին:
3 Լոլիկը խորանարդիկներով կտրատել, ավելացնել սոխին:

4 Ավելացնել ձուն, եփել՝ մինչև սպիտակուցի պնդանալը:

5 Մատուցելիս վրան ավելացնել կտրատված կանաչ սոխ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: