Ջեռոցում պատրաստված ամենահամեղ և ախորժելի կաղամբով փքաբլիթներ

Կաղամբով բլիթներ
Թեթև և ախորժելի բլիթներ՝ կաղամբի սիրահարների համար:

Բաղադրիչներ

  • 250 գ կաղամբ
  • 1 հատ ձու
  • 70 գ պանիր
  • 1/3 թեյի գդալ սոդա
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • 3 ճաշի գդալ ալյուր
  • սամիթ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Կաղամբը քերել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով:
2 Քերած կաղամբը լցնել եռացած ջրի մեջ, թողնել 15 րոպե:
3 Պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել կաղամբին:
4 Ավելացնել մանր կտրատված սամիթը, թթվասերը, սոդան, ձուն, աղը և սև պղպեղը: Լավ խառնել:
5 Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և խառնել:
6 Սննդային թաղանթով ծածկել, դնել սառնարանի մեջ 20 րոպե:
7 Խմորը գդալով կցնել յուղաթղթի վրա:
8 Թխել 180°C ջեռոցում 20-25 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրարստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում