Ընդամենը 15 րոպե, և նմանը չունեցող անուշաբույր բանջարեղենային ռագուն կհայտնվի Ձեր սեղաններին

Բանջարեղենային ռագու
Անզուգական բանջարեղենային ուտեստ՝ ամռան տապին պատրաստելու և Ձեր սիրելիներին զարմացնելու համար:

Բաղադրիչներ

  • 2 հատ սմբուկ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 1 հատ դդմիկ
  • 1 հատ լոլիկ
  • 1 հատ սոխ
  • 1 հատ գազար
  • 1-2 ատամիկ սխտոր
  • բուսայուղ
  • աղ
  • շաքարավազ
  • համեմունքներ

Պատրաստման եղանակը

1 Սմբուկները կտրատել, տապակել բուսայուղի մեջ: Թողնել կիսաեփ:
2 Սոխը և սխտորը առանձին տապակել բուսայուղով:
3 Գազարը և պղպեղը կտրատել, և ավելացնել սոխին: Տապակել 5 րոպե:
4 Դդմիկները կտրատել, և ավելացնել զանգվածին:
5 Տապակել 5 րոպե միջին կրակի վրա:
6 Լոլիկը մանր կտրատել, ավելացնել զանգվածին:
7 Ավելացնել նաև նախապես տապակված սմբուկը
8 Վերջում ավելացնել համեմունքները, շաքարավազը և աղը:
9 Ըստ նախասիրության կարող եք ավելացնել նաև կտրատված թարմ կանաչի:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում