Без рубрики Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Ախորժելի բանջարեղենային ուտեստ, որը միանշանակ կգտնի իր տեղը ցանկացած խոհանոցում

Բանջարեղենով ուտեստ
Ախորժելի և անուշաբույր ուտեստ, որը ընտանիքի անդամները անխոս կհավանեն:

Բաղադրիչներ

  • 700 գ սմբուկ
  • 600 գ բուլղարական պղպեղ
  • 500 գ լոլիկ
  • 350 գ սոխ
  • 2-3 ատամիկ սխտոր
  • 3 ճաշի գդալ աղ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 2 թեյի գդալ պապրիկա
  • 2 թեյի գդալ չորացրած ռեհան
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 2 թեյի գդալ աղացած համեմի սերմ
  • 100 գ համեմ

Պատրաստման եղանակը

  • Սմբուկները բաժանել 2 մասի, մանր կտրատել: Վրան ցանել աղը, և թողնել 30 րոպե:
  • Սոխը մանր կտրատել, տապակել բուսայուղով:
  • Ավելացնել համեմունքները և շաքարավազը:
  • Պղպեղները մանր կտրատել, ավելացնել համեմված սոխին: 10 րոպե տապակել թույլ կրակի վրա:
  • Սմբուկի վրա լցնել ջուր, լավ քամել, և ավելացնել զանգվածին:
  • Տապակել թույլ կրակի վրա 15 րոպե:
  • Լոլիկները մանր կտրատել,ավելացնել զանգվածին: տապակել 10 րոպե:
  • Ավելաղնել մանր կտրատված համեմը և սխտորը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: