Բաղադրատոմսեր Թխվածքներ

Տնական խրթխրթան թխվածքաբլիթներ՝ ամենապարզ և հեշտ բաղադրատոմսով

Տնական թխվածքաբլիթներ
Ամենաիրական տնական թխվածքաբլիթները՝ Ձեր սուրճի սեղանին:

Բաղադրիչներ

  • 200 գ կարագ
  • 150 գ շաքարավազ
  • 20 գ վանիլին
  • 2 հատ ձու
  • 500 գ ալյուր
  • 10 գ փխրեցուցիչ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Սենյակային ջերմաստիճանի կարագը լցնել տարայի մեջ, գդալով տրորրել, մինչև լավ փափկի:
  • Ավելացնել շաքարավազը և վանիլինը, լավ խառնել, մինչև շաքարավազը լավ հալվի:
  • Ավելացնել ձուն՝ հատ–հատ, խառնել,որ ստացվի միասեռ զանգված:
  • Ավելացնել մի փոքր աղ:
  • Փխրեցուցիչը խառնել ալյուրին, քիչ–քիչ ավելացնել, լավ խառնել, կարևոր է, որ ալյուրը լավ խառնվի խմորին, թր թխելիս գույնը չփոխվի:
  • Խմորը բաժանել 2 մասի, ծածկել սննդային թաղանթով, դնել սառնարանի մեջ 30 րոպե:
  • Խմորը դնել յուղաթղթերի մեջ, և գրտնակով բացել: Յուղաթղթով շատ հեշտ և արագ է բացվում:
  • Կտրատել նախընտրած ձևով: Թխել 180°C ջեռոցում 155-20 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: