Բաղադրատոմսեր Թխվածքներ

Ամենահամեղ «Նապոլեոն»տորթը՝ տան պայմաններում. նուրբ համ, որը անտարբեր չի թողնի ոչ մի քաղցրակերի

Տորթ «Նապոլեոն»
Փափուկ, նուրբ և քաղցրահամ տորթ ամենահեշտ բաղադրատոմսով:

Բաղադրիչներ

Խմոր

  • 700 գ ալյուր
  • 1 հատ ձու
  • 250 գ կարագ
  • 200 մլ ջուր
  • աղ

Կրեմ

  • 1 լ կաթ
  • 450 գ շաքարավազ
  • 4 ճաշի գդալ ալյուր
  • 1 ճաշի գդալ օսլա
  • 30 գ վանիլին
  • 6 հատ ձու
  • 250 գ կարագ

Պատրաստման եղանակը

  • Մինչև պատրաստելը կարագը նախապես դնել սառնախցիկում:
  • Ալյուրի մեջ քերել կարագը: Լավ խառնել:
  • Ձուն լցնել բաժակի մեջ, ավելացնել աղը, և լավ խառնել:
  • Ավելացնել ջուր, որ ստացվի 250 մլ զանգված:
  • Հեղուկը ավելացնել ալյուրին:
  • Լավ խառնել մինչև ստացվի ձեռքերին չկպչող խմոր:
  • Սննդային թաղանթով ծածկել, և դնել սառնարանում 30 րոպե:
  • Խմորը բաժանել հավասարաչափ 15-16 գնդիկների:
  • Հերթով գնդիկները բացել, որ թափանցիկ դառնան:
  • Մյուս գնդիկները պահել սառնարանում, մինչև բացելը:
  • Բացած խմորը պատառաքաղով ծակել, որ ուռչի:
  • Թխել 180°C 10 րոպե:

Կրեմ

  • Ձուն շաքարավազի և վանիլինի հետ հարել:
  • Ավելացնել ալյուրի հետ խառնած օսլան: Լա խառնել:
  • Կաթը տաքացնել և քիչ-քիչ վելացնել:
  • Այնուհետև դնել թույլ կրակին, և անընդհատ խառնել մինչև պնդանալը:
  • Ավելացնել փափկած կարագը, և լավ խառնել:
  • Շերտերի վրա հերթականությամբ քսել 2-3 գդալ կրեմը, այնուհետև վրան շաղ տալ խմորի փշրանքները:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: