Տնական հոթ-դոգ, որը հաստատ ավելի համեղ է, քան խանութում վաճառվողը

Բաղադրիչներ

Նրբերշիկ,

շերտավոր խմոր (խանութից գնված)

ձու

ձեթ/կարագ:

Պատրաստման եղանակը

Խմորը գրդնակել ըստ ձեր ցանկացած բարակության:

Գծերով կտրել խմորը, որ հետագայում կարողանանք նրբերշիկները դրանցով փաթաթել:

Այնուհետև փաթաթել նրբերշիկները խմորով և դնել թավայի մեջ:

Թավան նախապես փայլաթղթով ծածկել և վրան ձեթ/կարագ քսել: Ձուն ջարդել, հարել և քսել խմորի վրա:

Թխել 180 ջերմաստիճանում 15-20 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում