Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Ամենահամեղ մսային «կոտլետները»՝ պատրաստված ջեռոցում, առանց տապակելու

Մսով ուտեստ «Կիլիմանջարո»
Համեղ և գեղեցիկ ուտեստ, որը կսիրեն Ձեր ընտանիքի անդամները: Շատ պարզ պատրաստման եղանակ և հասանելի մթերքներ:

Բաղադրիչներ

  • 400 գ տավարի աղացած միս
  • 2 ատամիկ սխտոր
  • 1 ճաշի գդալ ալյուր
  • 0.5 կապ մաղադանոս
  • 40 գ կարագ
  • 50 գ պանիր
  • 30 գ պանիր Չեդդեր
  • 1.5 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 2.5 թեյի գդալ աղ
  • 1 հատ սոխ
  • 1 հատ ձու
  • 4 ճաշի գդալ բուսայուղ
  • 1 թեյի գդալ պապրիկա
  • 4 հատ կարտոֆիլ
  • 150 մլ կաթ
  • 300 մլ ջուր
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • սամիթ

Պատրաստման եղանակը

  • Սոխը և սխտորը անցկացնել քերիչով:
  • Ավելացնել աղացած մսին, վրան լցնել համեմունքները, մանր կտրատված կանաչին, փուն և բուսայուղը, և ձեռքով լավ խառնել:
  • Մսի ֆարշից ստանալ միջին չափսի գնդիկներ, մեջտեղի հատվածը ձոեռքով փոսիկ բացել:
  • Եփել 180°C ջեռոցում 20 րոպե:
  • Կարտոֆիլը լավ եփել, ստանալ խյուս, վրան ավելացնել կարագը և աղը, լավ խառնել: Ավելացնել նաև քերած պանիրը:
  • Լցոնելու համար տոմատի մածուկին ավելացնել 0.5 թեյի գդալ աղ, և ջրով բացել: Լցնել մսի վրա:
  • Կարտոֆիլի խյուսը ավելացնել մսի փոսիկների մեջ:
  • Վրան ցանել քերած Չեդդեր պանիրը, և դնել 200°C ջեռոցը 25 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: