Այս անուշաբույր և խրխրթան թխվածքաբլիթները ոչ մեկին անտարբեր չեն թողնի, յուրահատուկ համ, որը դեռ երկար կհիշեք

Թխբածքաբլիթներ
Խրթխրթան թխվածքաբլիթներ՝ Ձեր թեյի սեղանին:

Բաղադրիչներ

  • 3 հատ ձվի դեղնուց
  • 150 գ շաքարավազ
  • 120 գ կարագ
  • 0.5 հատ կիտրոնի ցեդրա
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 300 գ ալյուր
  • 50 գ ընկույզ
  • աղ

Պատրաստման եղանակը

1 Ձվի դեղնուցը շաքարավազի հետ հարել, ավելացնել մի փոքր աղ:
2 Ավելացնել կարագը, և պատառաքաղով խառնել:
3 Ավելացնել կիտրոնի ցեդրան և հյութը: Հարիչով լավ հարել:
4 Փխրեցուցիչը խառնել ալյուրին, և քիչ-քիչ ավելացնել:
5 Ստանալ պինդ խմոր: Պատրաստել փոքրիկ գնդիկներ:
6 Ընկույզը հարիչով մանրացնել, ցանել գնդիկների վրա:
7 Թխել 200°C ջեռոցում 15-25 րոպե՝ մինչև թեթև կարմրելը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում