Ամառային աղցան

Թեթև և թարմ աղցան՝ հաշված րոպեների ընթացում:
Բաղադրիչներ
- 250 գ չերրի լոլիկ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 1 հատ վարունգ
- 150 գ բողկ
- 1 հատ կարմիր սոխ
- կանաչի (ըստ ցանկության)
- աղ
- սև պղպեղ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Բողկը մանր կտրատել:

- Չերրի լոլիկը բաժանել 4 մասի:

- Սոխը մանր կտրատել:
- Վարունգը կիսալուսնաձև կտրատել:

- Պղպեղը և կանաչին մանր կտրատել:

- Ավելացնել աղը, սև պղպեղը և մայոնեզը, լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
