Բաղադրությունը
- 1 կգ շամպինիոն,
- 1 հատ սոխ,
- 150 գ պանիր,
- սոյայի սոուս,
- մայոնեզ կամ թթվասեր,
- հավի միս պատրաստելու համար նածատեսված համեմունքներ,
- աղ,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Սնկի ոտիկները հանել:
Որպեսզի սունկը հյութալի ստացվի, հարկավոր է մարինադ պատրաստել:
Դրա համոր մի խորը աման վերցնել և սունկը լցնել մեջը: Այնուհետև սնկի վրա ավելացնել սոյայի սոուս, համեմունքներ, մի փոքր աղ (ըստ ցանկության), մայոնեզ և լավ խառնել:
Այսպես մի քանի ժամ թողնել, որ սունկը մարինացվի:
Սոխարած պատրաստել, ավելացնել սնկի մանր կտրատված ոտիկները և տապակել, մինչև ոսկեգույն դառնալը: Տապակելիս կարելի է մի փոքր սոյայի սոուս ավելալացնել:
Տապակված զանգվածը թողնել, որ հովանա, իսկ հետո ավելացնել քերված պանիրը և խառնել:
Մարինացված սնկի գլխիկները լցոնել պատրաստված զանգվածով:
Եփել ջեռոցում մոտ 25-30 րոպե 180 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ