Շոկո
 
 
 
 
 

Հիանալի և հեշտ պատրաստվող աղանդեր՝ արագ հյուրերին զարմացնելու համար:
Բաղադրիչներ
- 350 գ շոկոլադ
 - 450 գ խտացրած կաթ
 - 100 գ պնդուկ կամ գետնանուշ
 
Պատրաստման եղանակը
1 Գետնանուշը բովել թույլ կրակի վրա: Մանր կտրատել:
 
2 Տարայի մեջ դնել յուղաթուղթը, վրան քսել բուսայուղ:
 3 Շոկոլադը մանրացնել, ավելացնել խտացրած կաթին, և դնել թույլ կրակի վրա:
 
4 Շոկոլադի հալվելուց հետո, ավելացնել գետնանուշը:
 
5 Լցնել ձևամանի մեջ, ծածկել սննդային թաղանթով:
 
6 Դնել սառնարանը 3-5 ժամ, մինչև լավ սառչի:
 
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
              Կիսվել Facebook-ում