Այս աղցանը քչերը փորձած կլինեն

Բաղադրությունը

  • 200 գ խոզապուխտ,
  • 300 գ հավի կրծքամիս,
  • 200 գ լոլիկ,
  • 40 գ չորահաց,
  • աղ,
  • հազարի տերևներ (ձևավորման համար):

Սոուս

  • 2 ատամիկ սխտոր,
  • 100 գ մայոնեզ,  
  • 70գ կետչուպ,
  • աղացած կարմիր պղպեղ:

Պատրաստման եղանակը

Հավի մսի վրա աղ անել, կտրատել և տապակել, ընդ որում՝ ըստ ցանկության կարող եք համեմել սիրելի համեմունքներով:

Խոզապուխտը կտրատել և ավելացնել տապակվող հավի կրծքամսի վրա և միասին 2-3 րոպե տապակել:

Պատրաստել սոուսը ՝ խառնելով մայոնեզը, կետչուպը, պղպեղը և ճզմված սխտորը:

Այն ամանը, որով պետք է մատուցել աղցանը, ձևավորել հազարի տերևներով: Ամանի մեջտեղի մասում լցնել տապակված հավի միսը և խոզապուխտը, վրան սոուս լցնել, այնուհետև լցնել կտրատված լոլիկը, կրկին սոուս շաղ տալ:

Շերտերը կրկնել, իսկ ամենվերջին շերտը կլինի չորահացը:

Բարի ախորժակը

Կիսվել Facebook-ում