Տավարի լեզվով աղցան

Տավարի լեզվից կարող եք մի շարք նախուտեստներ և ուտեստներ պատրաստել, բայց ամենահամեղը հիմնականում աղցաններն են:
Բաղադրիչներ
- 300 գ տավարի լեզու
- 1 հատ վարունգ
- 2 ճաշի գդալ ձիթայուղ
- 1 հատ գազար
- 0.5 հատ սոխ
- 2 ճաշի գդալ սոյայի սոուս
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Տավարի լեզուն լավ լվանալ, այնուհետև խաշել առանց աղի 1.5-2 ժամ:
- Վարունգը և գազարը երկարությամբ կտրատել:
- Սոխը օղակներով կտրատել:

- Տավարի լեզուն եփելուց հետո սառեցնել, երկարությամբ կտրատել:

- Տեղափոխել խորը ամանի մեջ, ավելացնել սոյայի սոուսը և ձիթայուղը:
- Համեմել աղով և սև պղպեղով, մատուցելուց առաջ 30 րոպե թողնել սառնարանում:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
