Զեֆիր

Քաղցրահամ և անուժահոտ զեֆիր՝ միայն ու միայն բնական հումքից:
Բաղադրիչներ
- 200 գ հապալաս
- 300 գ շաքարավազ
- 1 հատ ձվի սպիտակուց
- 5 գ ագար–ագար
- 75 գ ջուր
- շաքարի փոշի
- աղ
Պատրաստման եղանակը
- Հապալասի վրա լցնել ջուրը, և դնել կրակին:
- Եռալու ընթացքում տրորել, որ ստացվի խյուս:

- Ստացված խյուսը, հարել բլենդերով:
- Լավ քամել:

- Օշարակը պետք է կազմի 125գ:

- Օշարակի մեջ լցնել 100 գ շաքարավազ, դնել կրակի վրա, խառնել՝ մինչև շաքարավազը լուծվի, այնուհետև սառեցնել, քանի որ տաք վիճակում չի ստացվի:
- Օշարակը տեղափոխել ավելի մեծ տարայի մեջ, ավելացնել մի փոքր աղ և ձվի սպիտակուցը, լավ հարել՝ մինչև ծավալը մեծանա:

- Շաքարավազին խառնել ագար–ագարը, մի փոքր ջուր, դնել կրակի վրա:
- Եռալուն պես օշարակը կսկսի փրփրել, ընթացքում խառնում ենք, որ ագարը նստվածք չտա: Եփել 5 րոպե:

- Քիչ–քիչ ավելացնել օշարակին, և հարիչով հարել՝ մինչև պինդ զանգված ստանալը:

- Ձևավորման ներարկիչով ստանալ նախընտրած ձևը, և թողնել 8-10 ժամ չորանա:

- Զեֆիրի վրա ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
