Լոբով և հավի մսով աղցան
Անչափ համեղ և հագեցնող աղցան, հեշտ և արագ պատրաստվող:
Բաղադրիչներ
- 1 հատ հավի կրծքամիս
- 1 հատ վարունգ
- 1 հատ լոլիկ
- 2 հատ խաշած ձու
- 0.5 տուփ պահածոյացված լոբի
- 3 ճաշի գդալ թթվասեր
Պատրաստման եղանակը
1 Հավի կրծքամիսը և խաշած ձուն մանր կտրատել,
2 Վարունգը և լոլիկը մանր կտրատել:
3 Կանաչին մանր կտրատել, և ավելացնել լոբին:
4 Ավելացնել աղ և սև պղպեղը:
5 Ավելացնել թթվասերը, և լավ խառնել:
Բարի ախորժակ: